Հաղարծինի վանքի մոտ սելֆի անելիս աղջիկն ընկել է ձորն ու մահացել․ մանրամասներ ցավալի դեպքի մասին

Ինքնանկարի, կամ ինչպես առավել տարածված է միջազգային տերմինով անվանել, սելֆիի պատճառով աշխարհի տարբեր ծայրերում ողբերգական միջադեպեր են գրացվում իրողության ի հայտ գալուց ի վեր։

Նմանատիպ ողբերգական իրողությունը չշրջանցեց նաև Հայաստանին։ Հուլիսի տասին Հաղարծինի մոտակայքում սելֆիի պատճառով մարդ է մահացել։ Մահացածը երիտասարդ աղջիկ է եղել, ով քսաներեք տարեկան է եղել։

Նա զբոսաշրջային նպատակով այցելել է Հաղարծին, ապա սելֆի անելու նպատակով բարձրացել է վանքի մոտակայքում գտնվող ժայռաբեկորներից մեկի վրա։

Նկարվելու պահին ոտքը միամտաբար սայթաքել է ու աղջիկը վայր է ընկել հարակից խորունկ ձորակը, որտեղից նրան հնարավոր է եղել դուրս հանել միայն փրկարարական ուժերի միջոցով։ Քսաներեք տարեկան աղջկա կյանքը հնարավոր չի եղել փրկել։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ ժամը հինգի մոտակայքում։ Աղջկան անմիջապես հասցրել են մարզային հիվանդանոց։ Ոչինչ անել հնարավոր չի եղել, քանի որ աղջիկը ընկել էր 50 մետր բարձրությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями: