Սոնա Շահգելդյանը պատկանում է այն արտիստների խմբին, ովքեր մշտապես հանրության հետ են՝ անկախ հանգմանքենրից։
Սոնան բազմիցս է նշել, որ ինքն աշխատում և արաում է ժողովրդի համար և նրա կողքին է լինելու միշտ։ Իհարկե, Սոնան նաև քննադատներ ունի, որոնց երբեմն պատասխանում է հենց ինքը՝ երգչուհին։
Թե՛ քառօրյա պատերազմի և թե՛ արցախյան վերջին պատերազմի ժամանակ երգչուհին զինվորների և նրանց ընտանիքների կողքին էր, օգնության ձեռք էր մեկնում և օգնում ինչպես կարողանում էր։ Այս օրերին էլ երգչուհին շարունակում է այցելությունները հերոսածին մայրերին։
Նա հանդիպումներ է ունենում նրանց հետ, զրուցում և կիսում խոր ցավն ու վիշտը։ Այս օրերին էլ Սոնան հերթական այցելությունն է պլանավորել և հյուրընկալվել է Շավարշ Մուրադյանի մայրիկին։
Նա հերոսի մայրիկի հետ համատեղ լուսանկար է հանրայանցրել, որին կից գրել է․ «Հազիվ եմ ինձ կարողացել պահել․ ահավոր մեծ ցավ»։