Facebook-ում հանրաճանաչություն է ձեռք բերում «Գրոհում ենք Բերմուդյան եռանկյունին, այն չի կարող կլանել մեզ» հանդիպումը, որը ստեղծել են 51-րդ գոտին նվաճել ցանկացողները։ 17 հազար մարդ խոստացել է գնալ, ևս 24 հազարը հետաքրքրություն է ցուցաբերել։
Հանդիպման կազմակերպիչն ԱՄՆ-ի Մայամի Բիչ քաղաքի բնակիչ Էնթոնի Դոմինիկ Քարնովեյլն է։ Նա կոչ է անում հավաքվել հոկտեմբերի 1-ին։
«Այցելուները պետք է հագնվեն Սպունգ Բոբի մասին մուլտֆիլմի հերոսների կամ ծովահենների նման։ Ես կապահովեմ նավակներն ու ակվալանգերը, իսկ դուք կբերեք ծխելու համար նախատեսված խոտ, գարեջուր և վսիկի»,-գրել է նա։
Բացի այդ, Քարնովեյլը սկսել է միջոցներ հավաքել GoFundMe կայքում։ Այնտեղ նա հստակեցնում է, որ եռանկյունու ծայրին ցանկանում է լողափային երեկույթ կազմակերպել։ Զանգվածային միջոցառումների կազմակերպիչ վարձելու, նավեր վարձակալելու և երաժիշտներ հրավիրելու համար նրան 75 հազար դոլար է անհրաժեշտ։
2 օրում միայն մեկ մարդ է նվիրաբերություն կատարել՝ 5 դոլար ուղարկելով։ Facebook-ի էջում Քարնովեյլը գրել է, թե GoFundMe-ում հղման պատճառով իրեն խաբեբա են համարում։
«Ես ազնվորեն ցանկանում եմ երեկույթ կազմակերպել, որպեսզի մարդիկ գան ինձ մոտ և սպանված կամ ձերբակալված չլինեն 51-րդ գոտում»,-գրել է նա։