«Մեկ օրում լոխ ապրանքը վերցրին»։ Հադրութցի Բորիսը եկել է Հայաստան ու սկսել է իր օն լայն բիզնեսը։ Բորիսը ասում է հայրը եկավ ասեց, որ կռիվ է սկսել, եկան Երևան։
Մտածել է բիզնես սկսել, որ հյուրընկալող ընտանիքին դժվար չլինի։ Օն լայն խանութ է։ Հարյուր հազար դրամ էր հավաքել ու ներդրել բիզնեսի մեջ։ Տարբեր ապրանքներ են վաճառվում կենցաղային այս խանությում։ Ասում է ամենը կանի այնքան , մինչ հայրը գա։ Եկամուտ ունի արդեն։
Բորիսը հետաքրքրվել է, ասում են իրենց տունը այրել են։ Բայց նա չի սրտնեղում, ասում է նորը կկառուցեն, միայն թե հայրը ու քեռիները անվնաս գան։ Տղան տղամարդ է դառնում շատ արագ, քանզի այս պահին ինքն է, որ կարող է ընտանիքին տղամարդավարի տեր կանգնել։
Հադրութցի Բորիսը մանկուց էլ հասկացել է վաղ թե ուշ կռիվը լինելու է ու պետք է դիմակայումը լինի ուժեղ։