Հագուստ, որը երեխայի հետ մեծանում է․ ապշեցնող հայտնագործություն

Երևի բոլոր ծնողներն էլ ինչ-որ մի ժամանակ հայտնվել են իրավիճակում, երբ ափսոսանք են հայտնել, որ փոքրիկի գեղեցիկ և որակյալ հագուստն այլևս հնարավոր չէ կրել, քանի որ այն ուղղակի փոքր է երեխային։

Շատ լավ է, որ փոքրիկը մեծացել է, բայց պարբերաբար պետք է գնել նոր հագուստներ և կարճ ժամանակ անց այն դեն նետել կամ ուղղակի հրաժարվել այդ հագուստից։ Ամերիկացի երիտասարդ Ռայանը այս խնդրի համար լուծում է առաջարկել։ Նա ստեղծում է հագուստ, որը երեխայի հետ մեծանում է։ Այո, այո, մեծանում ձեր փոքրիկի հետ։

Հագուստի կտորը, կարն այնպես է ըտրված, որ դրա վրա երկկողմանի ծալքեր կան և դրանք ազատ կարողանում են ձգվել և ընդունել երեխայի չափսը։

Հագուստը ոչ միայն պիտանի, այլև շատ գեղեցիկ է։ Ունի տարբեր երանգներ և առօրյայում հարմարավետ է կրել։ Այն չի խանգարի փոքրիկին վազելիս, կքանստելիս և ցանկացած այլ ազատ շարժումներ կատարելիս։

Այն մինչև յոթ չափս կարող է մեծանալ։ Վարը կցված տեսանյութում այս մասին կարող եք իմանալ ավելին ու մանրամասն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!