«Հագուստներս ինձ վրա արդեն մեծ են․․․»․ Մաշա Մաթևոսյանը պատմել է, թե ինչ ճանապարհով է նիհարել և խոսել որդուն միայնակ մեծացնելու մասին

Վերջերս մի շարք օգտատերեր նկատել էին Մաշա Մաթևոսյանի անմիջապես աչք զարնող նիհարությունը։

Դերասանուհին նիհարել է ու օրերս այդ մասին խոսել է հացազրույցներից մեկում և որոշակի մանրամասներ հայտնել, թե ինչ ճանապարհով է  հասել ցանկալի արդյունքին։

Դերասանուհին նշել է, որ ամենաբարդը՝ քաղցրից հրաժարվելն է եղել, սակայն հավելել է, որ սահմանափակումներն այնքան էլ շատ չեն։ Մաշան պատմել է, որ հրաժարվել է քաղցրից, գազավորված ըմպելիքներից և հացաբուլկեղենից։ Այս շրջանում դերասանուհին նիհարել է տասը կիլոգրամ և բոլոր հագուստներն արդեն մեծ են նրա հագով։

Առաջիկայում նաև նախատեսում է այցելել լողի մարզումների։ Նա նաև խոսել է անձնական կյանքից։ Մաշան տասնմեկամյա որդի ունի, ում միայնակ է մեծացնում, իսկ դաստիարակության հարցում նրան օգնում է մայրիկը։

Մաշայի մայրիկը թեև առանձին բնակարանում է ապրում, սակայն ամեն հարցում կարողանում է օգտակար լինել։ Մաշան նշել է, որ որդու հետ խնդիրներ չի ունենում և առանձնակի դժվարությունների չի բախվում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!