Ինչպես արդեն հայտնել էինք անմահացած հերոս Գարիկ Դավթյանի 60 տարեկան ծնողները կարևորագույն և պատասխանատու որոշում կայացրեցին․ նրանք կրկին ծնողներ դարձան։
Ամուսինները՝ Գևորգ և Գոհար Դավթյաննները, դիմել են փոխնակ մոր օգնությանը։ Ամեն բան բարեհաջող ընթացք և ավարտ է ունեցել։ Այժմ նրանք գրկում են փոքրիկին, ով հերոսի եղբայր է և կրում է հերոս եղբոր անունը։
Եվ սա այն դեպքն է, որ կարելի է ասել՝ ոչ թե նորածնին են կյանք պարգևել, այլ հենց նորածին է կյանք պարգևել ծնողներին։ Նոր լույս աշխարհ եկած Գարիկը ուրախություն է բերել նաև Շենգավիթ Բժշկական Կենտրոնում։ Աշխատակիցները պտտվում են փոքրիկի շուրջը, սիրում, օգնում և խնամում նրան։
Իսկ նորածին Գարիկի ծնողների մեջ ապրող սերն ու ջերմությունը սահման չունի։ Ամուսինները երկու որդի են կորցրել։ Մինչ հերոս Գարիկի ծնվելը ևս մեկ որդի են ունեցել, ով ավելի վաղ էր մահացել։
Իսկ ահա լույս աշխարհ եկավ փոքրիկ Գարիկը, ով լույս, հույս ու ապրելու նպատակ բերեց ընտանիքին։ Կից դիտեք տեսանյութ այս մասին։