«Հա՛յկս, դու ինձ խոստացել ես իմ անդրանիկ ֆիլմի երաժշտությունը… ես սպասում եմ…»․ Դիանա Գրիգորյանի հուզիչ գրառումը

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայկոն հոսպիտալացված է․ նա վարակվել է թագավարակով։ Այժմ բժիշկները պայքարում են երգչի կյանքի համար։

Նա գտնվում է Միքայելյան վիրաբուժական կենտրոնում։ Միացված է արհեստական շնչառական սարքավորում։ Հայտնի դեմքերից շատերը գրառումներ կատարեցին և սատարող, ուժ տվող խոսքերով հանդես եկան։ Մենչը գրել էր, որ աղոթում է երգչի առողջության համար։

Հայկոյի մասին գրառում է կատարել նաև Դիանա Գրիգորյանը և հանրայանացրել նրա լուսանկարներից մեկը։ Դիանան նշել է, որ երգիչը խոստացել է իր անդրանիկ ֆիլմի համար երաժշտություն գրել։

Դիանան մասնավորապես գրել է․ «Հայկոյի նոտաներով եմ հիմնականում ստեղծագործում, իսկ Հայկոյի մարդ տեսակի նոտաներով ուղղակի պետք է վարակվել… Հա՛յկս, դու ինձ խոստացել ես իմ անդրանիկ ֆիլմի երաժշտությունը… ես սպասում եմ…»:

Օգտատերերն ակտիվ մեկնաբանել են սցենարիստի հրապարակումը, որտեղ սիրված երգչին առողջություն են մաղթել և հայտնել իրենց սերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: