Կցանկանայի, բայց միայն ցանկանալը շատ քիչ է․ պետք է հոգեպես և ֆիզիկապես պատրաստ լինել, պատրաստ չեմ

Աստղիկ և Նարբե ամուսնական զույգը հանրության կողմից  սիրված է։ Նրանք ասես ձևավորվեցին հեռուստադիտողի աչքի առաջ։

Երիտասարդ դերասանները ստեղծում էին հետաքրքրական հեռուստապատումներ, որոնք գրավում էին հեռուստադիտողին և գամում էկրաններին։

Սակայն մի գեղեցիկ օր նրանք որոշում են կայացնում այլևս նախագծերում չներկայանալ և սկսում են զբաղվել բիզնեսով։ Այժմ թե՛ Աստղիկը և թե՛ Նարբեն բիզնես ոլորտում հաջողել են և անգամ կարող են հրաշալի օրինակ լինել շրջապատի համար։ Աստղիկը մեծ ակտիվություն է պահապանում նաև սոցիալական հարթակում։ Նա երբեմն հարց ու պատասխան ձևաչափում մտերմիկ շփումներ է հասատում հետևորդների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին։

Եվ ահա հերթական հարց ու պատասխանի ժամանակ նրան օգտատերերից մեկը հարց է ուղղել՝ արդյոք երրորդ երեխայի մասին չի մտածում, ինչին ի պատասխան Աստղիկն ասել է, որ պատրաստ չէ երրորդ երեխան ունենալուն։

«Կցանկանայի, բայց միայն ցանկանալը շատ քիչ է․ պետք է հոգեպես և ֆիզիկապես պատրաստ լինել։ Պատրաստ չեմ»,- գրել էր Աստղիկ Ալավերդյանը։ Մանրամասները՝ կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!