Նազենի Հովհաննիսյանը օրերս վերադարձել է ծովափնյա հանգստից։ Իսկ այժմ էլ ձմեռային հետաքրքրական հանգիստ է կազմակերպել Դիլիջանում։ Նրանք հանգստյան օրերն անցկացնում են Դիլիջանում ընկերական ջերմ մթնոլորտում։
Նազենին պարբերաբար դրվագներ է ներկայացնում ընկերական ջերմ հանգստից։ Նրանք նաև լավ առիթ ունեին նշելու։ Երեկ Արսեն Գրիգորյանի տարեդարձն էր։
Ընկերները նրան անմոռանալի օր են նվիրել։ Իսկ այս անգամ Նազենին ցույց է տվել, թե ինչպես է խալաթով ցուրտ եղանակին դրսում քայլում և հասնում մինչև բաղնիք։
Սակայն բաղնիքի ներսում վառարան է դրված։ Նազենին հանրայնացված կադրերին կից գրել է․ «Կրունկներով դե անհարմար կլիներ, դրա համար եմ փափուշներով։ Բայց ասեմ, որ Դիլիջանյան ձմեռը ՀՐԱՇՔ ԷՐ, իհարկե, եթե դուք 90-ականների սերունդ եք ու վառարան վառել գիտեք։
Վառարանը՝ բաղնիքի ներսից․․․ Նազոյի քարաբաղնիսը»։ Ընկերները վայելել են բնության հրաշալի գեղեցկություըն, դիլիջանյան չքնաղ տեսարանները և վերադարձել Երևան։