Մերօրյա իրականությունը լուրջ մարտահրավեր է նետում արդի բժշկությանը։ Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր երկրներում էլ բժշկական համակարգը, առհասարակ առողջապահությունը լրջագույն խնդրի առաջ է կանգնած։
Այսօր առողջապահական համակարգի ևս մի ականավոր ներկայացուցիչ է կյանքից հեռացել։ Այս մասին իր սոցհարթակում տեղեկատվությամբ կիսվել է Արմեն Մուրադյանը։
Նա գրել է, որ կյանքից հեռացել է մաշկավեներաբան Կարեն Բաբայանը, ով նաև առողջապահության ակտիվ կազմակերպիչներից էր, Բժշկական համալսարանի զարգացմանը նպաստած ականավոր դեմքերից։
Կ․ Բաբայանը դեռ նախօրեին ջերմ շնորհավորանքներ էր ստանում իր յոթանասունչորսամյակի կապակցությամբ, իսկ այսօր, ցավոք սրտի՝ ափսոսանքի խոսքեր։
Ա․ Մուրադյանի հրապարակումից հասկանալի է դառնում, որ Կ․ Բաբայանը մահացել է հիվանդության պատճառով, քանի որ Ա․ Մուրադյանը հայտնի բժշկի մահվան մասին լուրը հայտնել է հետևյալ ձևակերպմամբ․ «Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը»։
Բազմաթիվ օգտատերեր փորձել են ճշտել, թե պրոֆեսորն արդյոք պատվաստվա՞ծ էր, սակայն այս հարցերն անպատասխան են դեռ մնում։