Շենգավիթի բժշկական կենտրոնի սոցհարթակում հուզիչ պատմություն է ներկայացված այն մասին, թե ինչպես է մի կին, որի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, մայրիկ դարձել։ Չարաբաստիկ հիվանդությունը հայտնաբերվել է, երբ կինը երեսունմեկ տարեկան է եղել։
Զույգն ընտանիքի ամբողջականության և լիարժեքության համար ամեն դեպքում որոշում է երեխա ունենալ։
Նրանք դիմում են «Շենգավիթ» ԲԿ֊ի պրոֆեսիոնալ գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ կայացնելով արտամարմնային բեղմնավորմամբ երեխա ունենալու որոշում։ Նրանց օգնում է նաև գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը։
Չնայած կնոջ հղիանալու հավանականությունն ընդամենը 7% էր և լի էր ռիսկերով, սակայն սակայն որոշվել է ամեն դեպքում ռիսկի գնալ։ Մարգարիտա Գրիգորյանը որոշում է բեմնավորումը բնական ցիկլով անել, որն առաջին փորձից իսկ ստացվում է։
Հղիության ամբողջ շրջանում կինը «Շենգավիթ»-ի պրոֆեսիոնալ և հոգատար մանկաբարձ Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո է գտնվել։ Կինը ծննդաբերել է կեսարյան հատման եղանակով՝ ունենալով հրաշալի աղջիկ բալիկ, որին Ելենա են անվանակոչել։