«Կրեմլի հետնաբեմում միշտ ուրախ է անցնում․․․»․ Սիլվա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչով են զբաղված ետնաբեմում․ տեսանյութ

Օրերս կայացավ ամենամյա սպասված համերգը, որի ընթացքում իրականանում է մրցանակաբաշխություն։ Խոսքը Տաշի Շոուի մասին է։

Հայ սիրված և ճանաչված աստղերը այս օրերին գտնվում էին Մոսկվայում և Կրեմլի մեծ համերգային համալիրում փայլել են մեկը մյուսից գեղեցիկ ու հրաշալի կատարումներով։

Հայ աստղերից ոմանք համացանցային իրենց հարթակներում սիրով կիսվում էին համալիրի միջանցքներում տեղի ունեցող իրադարձություններով, որոնք հետաքրքրական և սպասված են լինում։

Ահա նման մի տեսանյութով էլ կիսվել է սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով ցույց է տվել, թե որքան ուրախ է մթնոլորտը ետնաբեմում։ Տեսանյոււթում երգում է Սիլվան, նրան ձայնակցում է Սպիտակցի Հայկոն։ Տեսանյութի ավարտին ինչ-որ մեկի կողմից հնչում է՝ Սի՛լ, արդեն եկել, տարել են։


Տեսանյութին երգչուհին կցել է հետևյալ գրառումը․ «Կրեմլի հետնաբեմում միշտ ուրախ է անցնում, հատկապես, երբ իմպրովիզի սիրահար ես»։ Ուշագրավ տեսանյութը կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: