«Կտրորեմ, ով փորձի ընտանիքիս անունը տա, ով փորձի․․․»

Կարեն Հովհաննիսյանը գրում է․ «Մի ողորմելի մտել է հարցազրույցիս քոմենթում գրել, թե բա , որ տղա ունենաս բանակում էդպես չես խոսա։ Ամենազավեշտալին այն է, որ այդ ողորմելին Հայաստանում չի ապրում, Հայաստանի հետ ընդհնարություն անգամ չունի գրելոճով, քանի որ հիմար մտքերը լատինատառ էին։

Էս ստամոքսածարավ կերպարները մտածում են միայն իրենց անձնական հարմարության մասին՝ թքած ունենալով գալիք սերնդի վրա, գալիք սերնդին պատերազմ կտակելով։

Ի գիտություն դրան ու դրա նմաններին վերջին անգամ եմ ասում, որովհետև չեմ սիրում այդ թեմայով խոսալ։ Իմ որդին ծառայում է Հայոց բանակում, ավելին ասեմ, մշտական զորամասը դիրք պահող , և պատերազմի բովով անցած զորամաս է։

Ձեռքներդ հեռու մեր ընտանիքներից, կտրորեմ, ով փորձի ընտանիքիս անունը տա, ով փորձի մասնագիտական դաշտից անցում կատարի անձնական դաշտ։ Խոստանում եմ, որ կտրորեմ թե՛ բարոյապես, թե՛․․․ Մի խոսքով, անհայրենիքներ, հեռու մնացեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!