Կտեղափոխվե՞ն արդյոք հայ հիվանդները Վրաստան՝ բուժման նպատակով

Սանդրո Չումաշվիլի անունը վերջերս շրջանառվում է ոչ միայն վրացական , այլև հայկակական սոցկայքերում: Պատճառը նրա կողմից կազմակերպված ստորագրահավաքն էր, վրացի երիասարդը դիմում է իր երկրի կառավարությանը ՝ Հայաստանին աջակցելու խնդրանքով:

Վերջերս նա տեսել էր վարչապետ Փաշինյանի ելույթը տիրող իրավիճակի վերաբերյալ և չէր հապաղել կազմակերպել այդ ստորագրահավաքը: Նրա առաջարկն է ՝ տեղափոխել մեր այն հայրենակիցներին Վրաստան, ովքեր կարիք ունեն բուժման:

Չումաշվիլին ընդամենը 18 տարեկան է , բայց սովորել է նաև Դիլիջանում: Նրա կյանքի լավագույն տարիներն անցել են Հայաստանում: Որոշ վրացի ակտիվիստներ հավանել են նրա նախաձեռնությունը , որոշներն առաջարկում են ոչ թե հայ հիվանդներին Վրաստան տեղափոխել, այլ օգնել հայերին ժամանակավոր հոսպիտալ կառուցել Վրաստանին հարակից բնակավայրերից մեկում և ուղարկել բժշկական կազմ ՝ աջակցելու: Երիտասարդին աջակցել են նաև քաղաքական առաջնորդներ՝ կոչ անելով անհապաղ քննարկել հարցը: Վրաստանում հանրության մեծ մասը համաձայն է օգնել եղբայր երկրին:

Հարցը քննարկվում է նաև Կառավարությունում: Երկու երկրների վարչապետները խոսել են հեռախոսով, ինչպես նաև՝ արտգործնախարարները:  Քննարկվում են կոնկրետ քայլեր

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!