Հայրենիքին իրենց կյանքը նվիրած տղաները անձնազոհ եղան մեր այսօրվա խաղաղ օրվա համար; Հենց նրանք են հայրենիքի նվիրյալներն ու իրական հյարենասերները։ Նրանք չվախեցան չընկրկեցին և հզոր, անվախ արծվի պես ելան մահվանն ընդառաջ՝ ուղիղ նայելով չարիքի աչքերի մեջ։
Ճանաչենք նրանց անուն առ անուն և խոնարվենք նրանց կերտած սխրանքի առաջ։ Լավ սերտենք այն ու խնամքով փոխանցենք սերունդներին։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է անմահացած հերոս Անդրանիկի մասին։ Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը ծնունդով Թալինցի էր՝ ծնված 1982 թ․: Նախնական կրթությունը ստացել է տեղի N2 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որից հետո էլ անցել է ծառայության Արցախի Հադրութ քաղաքում:
Ծառայության որոշ հատված շարունակել է Հայաստանում։ Աչքի է ընկել՝ որպես պատասխանատու և նվիրված ծառայող և արժանացել է տարատեսակ խրախուսանքների։ Փոխգնդապետ Մանուկյանը 2019 թ․ խիզախ և նվիրված ծառայության համար նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» շքանշանովվ։ 2018 թ․ եղել է խաղաղապահ զորքերի ծառայող։
Յոթամսյա ծառայություն է անց կացրել Աֆղանստանում։ Արցախյան վերջին պատերազմին փոխգնդապետը իր ջոկատով գրոհեց թուրք-ադրբեջանական բանակի դեմ։
Կռվեցին անմնացորդ, զոհասեղանին դնելով ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Փոխգնդապետ Մանուկյանն ընկավ հոկտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Դրախտիկ — Սղնախ հատվածում՝ կատաղի մարտերի ժամանակ։ Հիշատակդ հավերժ․․․