Ե․ Արշակյանը ֆիլմերի շարք է սկսել, որտեղ պատմվում է կռվի մասին ու այն վերապրողների մասին։ Հայտնի սերիալային դերասաններ են ընդգրկված, որոնց հետ հիմնականում աշխատում է։
Սարգիսը ևս խաղացել է Ելենայի սերիալներում, սակայն նա որպես երգիչ էլ է հաջողված և հենց դրա համար էլ Սարգսին են խնդրել կատարել այս երգը։ Բառերը երգի գրել է Ա․ Մխիթարյանը, օպերատորներն են Վահե Բաբայանը և Նարեկ Փամբուկչյանը։ Ռեժիսորներն են Սյոմա Կոդաբաշյանը և Քաջայր Հակոբյանը։ Ոճաբանն է Արամ Նիկոլյանը, ադմինիստրատորն է Արման Մեիքյանը։
Պրոեկտի պրոդյուսերն է Ելենա Արշակյանը։ Հոլովակում կադրեր են նովելներից և Սարգիս Եղիազարյանն է, ով սև հագուստով, ողջ ընթացքում նստած է աթոռի վրա և զրույց է ունենում իր մոր հետ, բացատրելով երգի միջոցով, ոչ գնալը կռիվ անհրաժեշտությունն է։
Հոլովակը լավ է ընդունվել ու արժանացել է գովասանքների։ Ֆիլմաշարը ևս սիրվել է։