Զանգերից չենք քնել դեպքից հետո, նվեր, ամեն մեկը մի բանով ուզում էին օգնել։
Սիփան Փաշինյանը ասում է Ուկրաինացի բարերարներ են օգնել։ Չենք հավատում, քնում զարթնում ենք ու պատերին ենք նայում, զարմանում , որ էս տունը մերն է։ Գիտենք երազ է ու դեռ չենք զարթնել։ Ընտանիքը շատ գոհ է տնից։ Բարերարներ տարբեր ուղղարկել են ՝ անկողին, հարթուկ ու այլ պարագաներ։ Ընտանիքում խնդիրներ կան առողջական թե Մեխակի, թե կնոջ և թե տատիկ պապիկների մոտ։
Թոքաբորբով են շատ հիվանդացել, որովհետև տունը էնպիսին էր, որ միջանցիկ քամիներ էին ու հիվանդանում էին։ Փաշինյանի հետ հանդիպումը Մեխակի կյանքը փոխեց։ Երբ վարչապետը չիմանալով խրատեց Մեխակին, ասելով գնա աշխատի, հետո պարզվեց կան պրոբլեմներ, բայց հենց դրանից հետո մարիկ իմացան Մեխակենց մասին ու սկսեցին օգնել։ Հիմա Մեխակը ասում է, որ երբ տունը կա, մնացածը հեշտ է։
Անասնապահությամբ են նաև զբաղվում։ Մեխակը ասում է խավարից դուրս եկանք, ընկանք լույսը։