Մի կին թխած բլիթներից 1 հատ դնում էր պատուհանի գոգին։ Ամեն անգամ բլիթն այդտեղ դնելիս՝ աղոթում էր տանից որդու համար, ով տանից գնացել էր ճակատագիր փնտրելու հույսով։
Տարիներ էր անցել, բայց ոչ մի լուր նրանից չուներ։ Կինը նկատում է, որ օրեր շարունակ բլիթը վերցնում է կուզիկ մի մարդ և ամեն անգամ ասում է․ «Վատությունը, որը անեք, ձեզ հետ է մնալու, իսկ լավությունը դեպի ձեզ է վերադառնալու»։ Կինը որոշում է վերջ դնել և ազատվել կուզիկից։ Նրան բարկացնում էր կուզիկի անհասկանալի խոսքերը։
Նա թունավորեց բլիթը, բայց երբ դնում էր պատուհանի գոգին, ձեռքերը սկսեցին դողդողալ․ հասկացավ, որ վատ արարք է գործում և բլիթը գցեց թոնիրը, այնուհետև նորը թխեց։ Երեկոյան հրաշք տեղի ունեցավ․ որդին տուն վերադարձավ։
Նիհարած էր, պատռված հագուստով, քաղցած և տկար։ Նա պատմեց մորը, որ հրաշքով է հասել տուն։ Ճանապարհին սովից ուշագնաց է եղել և իրեն փրկել է մի կուզիկ, ով տվել է իր ուտելիքը՝ բլիթը։ Մայրը սարսափեց այն մտքից, թե ինչ կլիներ եթե թունավոր բլիթը թոնիրը չգցեր։
Այդ ժամանակ միայն մայրը հասկացավ կուզիկի բառերի իմաստը։ Այն նշանակոմ էր՝ բարություն արեք անընդհատ և անդադար, եթե անգամ դա ոչ ոք չի գնահատում…