Սուսաննա Հակոբջանյանը արցունքն աչքերին միշտ որդուն է սպասում։ Նրա նկարի առջև նստաց լաց է լինում և անմիջապես վազում փոքրիկի օրորոցի մոտ։
Նա ութ օր առաջ կրկին մայրացել է։ Մայրն ի սրտե ցանկանում է, որ նորածին որդին եղբորը նման լինի բնավորությամբ, տեսքով, բայց ոչ երբեք ճակատագրով։ Պապիկը, որ իր կյանքում շատ բան է տեսել, այս վիշտն անտանելի է։
Ընտանիքի անդամները փոքրիկի հետ պրում են և ժպտում նրա հետ։ Նորածինն է, որ ուրախություն է բերել տուն։ Նրանով են մեղմում սրտում եղած կսկիծը։ Անմահացած հերոսը Նիկողոսն է, սակայն նրան բոլորը Նիկո էին ասում։ Այժմ փոքրիկը Նիկո անունն է կրում։
Մայրը պատմում է, որ մի պահ զգացողություն է ունեցել, թե հենց Նիկոյին է գրկել։ Սուսաննան նաև դուստր ունի, ով տասը տարով փոքր է Նիկոյից, իսկ նորածին Նիկոյից ուղիղ տասը տարով մեծ է։ Տանը բոլորի երազանքները կապված են աղջկա և փոքրիկ Նիկոյի հետ, իսկ մեծ Նիկոյի բոլոր իրերը աչքի լույս պես են պահում։
Տանը մի անկյունում հերոս Նիկոյի լուսանկարն է և ռազմական իրերը, իսկ մյուս անկյունում նորածին Նիկոն, ասել է, թե նոր բողբոջ, նոր կյանք։ Տեսանյութը՝ կից։