Կորոնավիրուսով հիվանդացած հայտնի դերասանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ մանրամասներ

Ռուսական կինոյի ամենից հայտնի դեմքերից մեկը՝ Վալերի Գարկալինը, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում։

Նա շաբաթներ շարունակ բժիշկների խիստ ուշադրության ներքո է, քանի որ բացի համավարակը, ունի նաև լուրջ առողջական խնդիրներ, որոնք կապված են սրտի հետ։

Երկու անգամ սրտի կաթված տարած Վալերի Գարկալինի մոտ ճնշման էական տատանումներ և այլ բարդություններ են առաջ եկել, ինչի համար բժիշկները անհանգիստ ու խիստ մտահոգ են։

Վալերի Գարկալինը վաթսունյոթ տարեկան է։ Նա ծնվել ու մեծացել է ոչ շատ հարուստ ռուսական ընտանիքում։ Մայրը հաշվապահ է եղել, իսկ հայրը՝ մեխանիկ։ Հոր հորդորով Վալերին միառժամանակ աշխատել է ռուսական գործարաններից մեկում։

Միայն զինծառայությունից վերադառնալուց հետո է նա որոշել դիմել թատերական ինստիտուտ՝ բռնելով դերասանության ուղին և հաջողելով այդ ոլորտում։ Վալերի Գարկալինը տարիների ընթացքում կերտել է բազում հաջողված դերեր՝ համագործակցելով հայտնի ռեժիսորների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!