Բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակաբան Անատոլի Ալշտեյնը չի բացառել, որ կորոնավիրուսյան ախտով կարելի է վարակվել տանը։ Մասնագետի խոսքով՝ վարակը կարելի է ձեռք բերել սննդի և ջրի միջոցով։ Այդ դեպքում հիվանդությունը կզարգանա աղիքային վարակի պես։
«Պետք է խմել եռացրած ջուր, լվանալ միրգը, բանջարեղենը, ջերմային մշակման ենթարկել մթերքը․ սովորական պաշտպանություն՝ աղիքային ինֆեկցիանրի դեմ»,- նշել է Ալշտեյնը։
Սակայն կորոնավիրուսյան ախտով վարակվելու հավանականությունն այդ ճանապարհով Ալշտեյնը ցածր է համարում, գրեթե չնչին։
Բացի այդ, Ալշտեյնը խորհուրդ է տվել՝ ինչպես նվազեցնել մարդկանց հետ շփման ընթացքում վարակվելու հավանականությունը։
«Պաշտպանության համար պետք է կրել դիմակներ, մշտապես լվանալ ձեռքերն ու հնարավոր տարածություն պահպանել, այսինքն իրարից հեռու գտնվել գոնե 2 մետր»,- նշել է փորձագետը։
Ալշտեյնը հորդորել է նաև սրբելով ախտահանել մակերեցները, որոնց վրա կարող են նստել կորոնավիրուսյան ախտի՝ սովորականից ծանր մանրէները։