Կորոնավիրուսի պատճառով մահացել է հարգված ու հեղինակավոր մասնագետը․ մանրամասներ

Քանի որ ակտիվացել է կորոնավիրուսի տարածման տեմպը, ցավոք սրտի, շատացել են նաև մահվան դեպքերը։ Ավելի հաճախ են լինում հարազատների, մտերիմների մահվան մասին արվող ցավալի հրապարակումները։

Այդ հրապարակումների մեջ է վաստակավոր ուսուցչուհի Մարգարիտա Վարդանյանի մահվան մասին տեղեկությունը։ Ուսուցչուհին մահացել է կորոնավիրուսի պատճառով։

Նա եղել է բարեգործական ծրագրերի իրականացմամբ հայտնի դարձած Նարինե Մանուկյանի դասղեկը։ Սիրելի դասղեկի մահվան ցավալի դեպքի կապակցությամբ Ն․ Մանուկյանը գրում է․ «Դասղեկիս տարավ անիծված կովիդը:

Իմ կյանքի մեծ ուսուցչին, հարազատին, ավագ ընկերոջս: Վերջերս հանդիպեցինք դպրոցի մոտ, հոգնած սողում էի դեպի տուն, իրար երկար գրկեցինք։ Մամայական իր ձևով բարկացավ, երբ բողոքեցի, որ շատ հոգնած եմ ու թե․

«Նան չբողոքես, տեսքդ ընտիրա, հեչ հոգնած չես, դու պայքարող տեսակ ես ու երեք տղամարդու մայր, ինչպես ես, հպարտանում եմ քեզանով»։ Մի շաբաթ դրանից հետո ասածը հիշում էի ու մի տեսակ էլ հոգնած չէի։ Կյանքը էս ինչքան անարդար գտնվեց։ Չեմ հավատում»։

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է․ «Ընկեր Վարդանյան ջան , մեր լավ ընկեր ու կոլեգա։ Որքա՜ն էիր սովորեցնում աշակերտներիդ ու ընկերներիդ։ Բոլորի նկատմամբ հոգատար ու պատրաստակամ օգնելու։ Անդառնալի կորուստ է մանկավարժության բնագավառում էլ, ընկերների համար էլ, ընտանիքում էլ։

Չտրտնջացող ու ամեն մարտահրավեր պատրաստ դիմակայելու ու հաղթահարելու ։ Այնքան լավ օրինակ եք եղել , որ ձեզ միշտ այս ժպիտով կհիշենք։ Աստված հոգիդ լուսավորի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!