«Կորոնավիրուսի երրորդ թեստն եմ արել, ու․․․»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղիղ եթերի շրջանակներում խոսել է երեկվանից համացանցը ողողած տեսանյութի մասին։ Փաշինյանի՝ ուղերձից առաջ տեղի ունեցած կապի ստուգումի բեքսթեյջից ինչ-որ մեկը համացանց է ներմուծել այդ տեսանյութը։

Օգտատերերը մեղադրում են Փաշինյանին «թավշյա» գործելակերպի մեջ։«Թավիշն ու վենդետտայի բացակայությունը մեր գաղափարախոսությունն է եղել ու շարունակում է մնալ»,- հակադարձում է Փաշինյանը։

Վարչապետը խոսել է հեղափոխական-հակահեղափոխական եզրույթների մասին։ Մանրամասնելով իր դիրքորոշումը՝ նա նշել է, իրենց իշխանությունը հիմնված է բացառապես թավիշի վրա։

Այնուամենայնիվ, Փաշինյանը խայտառակություն է որակել տեխնիկական կադրերի տեսանյութին մարդկանց ռեակցիաները։ Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է՝ մարդիկ ԽՍՀՄ-ում են մնացել։

«Միթե աշխատանքային իրավիճակը՝ սուֆլյորի արագության կարգավորումը, կամ իմ հազալն է մարդկանց հուզում։ Ի դեպ, հազալն ինձ էլ է հուզում։ Կորոնավիրուսի երրորդ թեստն եմ արել, ու ի ուրախություն ինձ, ու ի դժբախտություն ոմանց, բացասական է»,- նշել է Փաշինյանը։

Վերջում վարչապետը եզրափակել է․ «Դուխո՛վ, ժողովո՛ւրդ, ու մի նեռվայնացեք, ամեն ինչ նորմալ է»։

Թավիշի եւ «ամենաթողության» մասին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 19 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: