Կորոնավիրուսը փոխեց մեր կյանքը և միգուցե դրա անհրաժեշտությունը կար. հայտնի դերսանուհու ուշագրավ տեսակետը

Հայտնի դերասանուհի Ալիս Մելիքսեթյանը, ով նաև բավականին հաջողված հաղորդավարուհի է, խոսել է համավարակի և դրա բերած իրողությունների մասին։ Այս առիթով նա երկմտանքի մեջ է՝ ասելով, որ գուցե կար նման իրողության անհրաժեշտություն։

Դերսանուհին կարծում է, որ վիրուսով պայմանավորված մարդկային հարաբերությունների մեջ մտած սահմանափակումները վերափոխել են մարդկանց, նրանց ավելի ներհայեցող է դարձրել, ինչի կարիքն ամբողջ աշխարհն ուներ։

Վիրուսի բացասական ազդեցությունը դերասանուհին ևս չի անտեսում։ Ա․ Մելիքսեթյանը համակարծիք է այն տեսակետի հետ, որ ներկայիս իրավիճակում ամենից արդյունավետ միջոցը համավարակի դեմ պայքարելու համար պատվաստումն է, ուստի նա ևս անձամբ պատվաստվել է։

Ալիս Մելիքսեթյանի կյանքում առավել մեծ ազդեցություն է թողել պատերազմը։ Նա պատերազմի սկզբնական շրջանից ի վեր իր բոլոր գործերը հետաձգել է՝ զրոյական մակարդակի վրա դնելով ամեն ինչ։

Ալիս Մելիքսեթյանի խոսքերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: