Կորոնավիրուսը կարող է առաջացնել Կավասակիի սինդրոմ

Covid19-ը շարունակում է առաջացնել բազում հարցեր ու խնդիրներ,որոնց պատասխաններն ու լուծումները գտնելու համար,աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են ուսումնասիրություններ։

Ի սկզբանե, covid19-ը ընկալվեց որպես հիվանդություն,որը վտանգավոր է միայն տարեցների շրջանում, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ,որ վարակը կարող է դրսևորել անկանխատեսելի վարքագիծ և վտանգ ներկայացնել նաև երիտասարդների,ինչպես նաև մանկահասակ երեխաների  համար։

Վերջերս,գիտնականները հաստատեցին,որ կորոնավիրուսի արդյունքում, մանկահասակ երեխաների մոտ, կարող է առաջանալ Կավասակիի սինդրում։ Կորոնավիրուսից տուժած երկրներում,հատկապես Իտալիայում, ԱՄՆ-ում և Բրիտանիայում, նկատելի է Կավասակիի սինդրոմի ավելացում մոտ 30 տոկոսով։ Հայաստանի առողջապահության նախարարությունը ևս, հունիս ամսվա սկզբին հաստատեց, որ Հայաստանում կորոնավիրուսով հաստատված մանկահասակ երեխայի մոտ   առաջացել է Կավասակիի սինդրոմ։

Կավասակիի սինդրոմը դեռևս լիովին ուսումնասիրված չէ։ Առաջացման գլխավոր պատճառը գիտնականները համարում են օրգանիզմում հայտնված սուր ինֆեկցիաները,բայց պատճառահետևանքային կապը դեռևս անհայտ է։

Սինդրոմը հայտնաբերել է ճապոնացի մանկաբույժ Թոմիսակու Կավասակին՝ 1967 թվականին։ Հիվանդությունը մեծ վնաս է հասցնում արյունատար համակարգին,որի հետևանքով կարող է առաջանան սրտանոթային խնդիրներ։

Կավասակիի սինդրոմը հազվադեպ հանդիպող հիվանդություն է,սակայն աշխարհում դեպքերի կտրուկ աճով պայմանավորված,գիտնականները խորհուրդ են տալիս ծնողներին հետևողական լինել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ՝մինիմալացնելով նրանց շփումները,որպեսզի խուսափեն հետկորոնավիրուսային բարդություններից՝ի դեմս Կավասակիի սինդրոմի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!