Կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար թանկ է մեր երկրի ապագան, նեցուկ լինենք մեր վարչապետին, կանգնենք երկրի ու ժողովրդի կողքին՝ հզորացնենք մեր երկիրը․ Գուսան Հայկազուն

Գուսան Հայկազունը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՈՒժն է հարգի լավ իմացեք թույլ ազգերին չեն սիրում…

Երբեք նման հպարտություն չեմ զգացել իմ կյանքում, ինչ զգում եմ այժմ, երբ տեսնում եմ , թե իմ երկրի վարչապետին ինչպես են ընդունում սփյուռքի հայությունն ու հզոր երկրների ղեկավարները։
Զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք տեսնելով այդ, փոխարեն հպարտանան , ուրախանան մեր վարչապետի ու մեր երկրի հաջողություններով ամենավատ , ամենավերջին խոսքերով քննադատում և փորձում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին։
Այնպիսի հայտարարություններ են արվում համացանցում, որ կարծես դրանց հեղինակները թշնամի երկրի քաղաքացիներ են, այլ ոչ հայեր։
Կարող ես նախանձից , չարությունից դրդված չսիրել Նիկոլ Փաշինյանին, բայց չարանալ նրա հաջողությունների համար, կնշանակի չարանալ Հայաստանի Հանրապետության ու Հայ ժողովրդի հաջողությունների համար։
Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր երկիրը, ում համար թանկ է մեր երկրի ապագան, նեցուկ լինենք մեր վարչապետին, այս ծանր ու խառը օրերին, կանգնենք երկրի ու ժողովրդի կողքին՝ հզորացնենք մեր երկիրը։

Նեցուկ դառնանք մենք մեր երկրին,
Կյանքից թանկ է հող հայրենին,
Թե պահենք մեր ըմբոստ ոգին,
Հասնելու ենք Մասիսներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: