Ելենա Զահրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ԿՈՉ՝ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԵՐԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ…
Մի՛ օգտագործեք և մի ներքաշեք զոհված զինվորների ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, Դուք ամեն ինչ ապականել եք առանց այդ էլ:
Մի՛ զավակի կորուստ տեսած մարդկանց վիշտը դարձրեք ձեզ վահան, որպեսզի թաքնվեք նրանց շվաքում ու Ձեր սև գործն առաջ տանեք:
Մի՛ խաղացեք ջահել ու մինուճար որդի կորցրած ծնողի, այրու, քրոջ կամ նրանցից որևէ այլ հարազատի ցավոտ վերքերի հետ, առանց այդ էլ երկար եք ցավեցրել այս մարդկանց:
Մի՛ ուղղորդեք ու մի՛ ստիպեք, որ սգավոր մայրը, հայրը գումարը վեր դասի որդու շիրիմից:
Մի՛ խաղացեք այս մարդկանց էմոցիաների հաշվին:
Հ.Գ.
Պայքարեք ում դեմ կուզեք ու ոնց կուզեք: Պայքարեք Ձեզ բնորոշ բոլոր սրբապիղծ եղանակներով, բայց հեռու մնացեք ԶԻՆՎՈՐԻՑ, ԶԻՎՈՐԻ ԾՆՈՂԻՑ ու առավել ևս Զինվոր կորցրած ծնողից: