Կոնգրեսական Ադամ Շիֆը, ով հայտնի է հայամետ հայտարարություններով, հերթական հայանպաստ հայտարարությունն է հղել։ Նա մի տեսանյութ է հանրայնացրել, որն իրենից ուղերձ է ներկայացնում։
Ուղերձն ուղղված է մասնավորապես Ադրբեջանին։ Կոնգրեսականը բազմիցս է հայտարարել, որ հետպատերազմյան շրջանում դեռ շատ հարցեր կան, որոնք հետևողականություն են պահանջում։
Այդ հարցերի շարքում առանձնացրել է գերիների հարցը, որին անհապաղ լուծում է պետք է տալ։ Նա օրեր առաջ մի քանի այլ կոնգրեսականների հետ համահեղինակել և ներկայացրել է օրենքի մի նախագիծ, որով պահանջվում է Ադրբեջանից ազատել գերիներին։
Նրանք մտահոգված են հայ գերիների հարցով։ Շիֆը տեսաուղերձում խոսում է իր մտահոգությունների մասին և Ադրբեջանին կոչ անում անհապաղ արձակել գերիներին։
Նա տեսանյութում խոսում և իր մտահոգություններ է հայտնում տարածաշրջանում հանդարտ իրավիճակ ստեղծելու վերաբերյալ, որի համատեքստում անդրադառնում է Վրաստանում տիրող իրավիճակին։ Կարծում է, որ բանտարկված Սահակաշվիլիի նկատմամբ պետք է արդար մոտեցում կիրառել։ Մանրամասն՝ կից տեսանյութում։