Կոմիտասում տեսա՝ մեկը ծառի մոտ չգիտեմ ինչ ա անում․ ահա թե ինչ է պարզել ավագանու անդամը

Ծառերին ուղղված պաշտպանությունն այնքան  է շատացել, որ դրա հետ կապված պատմություններն արդեն զվարճալի են դարձել։

Զվարճալի մի պատություն էլ ներկայացրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Կոմիտասում տեսա՝ մեկը պուճուր սղոցով ծառի մոտ չգիտեմ ինչ ա անում, վազելով եկա ու սկսեցի. «ո՞վ ես, ի՞նչ ես անում, համազգեստ չունես, ուրեմն կանաչապատման աշխատող չես»:

Լսեց, լսեց, թողեց շունչ քաշեմ ու ասաց, որ էդ ծառը տնկած մարդն ա, որ 8 տարի ա խնամում ա։ Կողքից աճած փոքր ճյուղիկներն էր հարթում:

Ներողություն խնդրեցի, ասաց, որ միայն ուրախ ա, որ իր ծառը պաշտպանել եմ ուզել: Ընկերացանք Հովիկի հետ: Ի դեպ, իմ սիրած սոսին ա տնկել»։

Այնուհետեև ավագանու անդամը մեկնաբանություններում պատմել է, որ Հովիկը իրեն սուրճի է հրավիրել, սակայն ժամանակի սղության պատճառով մերժել է, որի համար էլ ափսոսանք է հայտնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: