Կոկո Շանել․ բաց մի թողեք Արկադի Դումիկյանի նոր գեղեցիկ երգը

Սիրված երգիչ Արկադի Դումիկյանը հերթական գեղեցիկ ստեղծագործությունն է ներկայացրել հանրությանը։ Պրեմիերայի համար երգչի կողմից ընտրված օրը պատահական չէ։

Արկադին երգը ներկայացրել է Մարտի 8-ին՝ որպես նվեր կանաց և աղջիկներին։ Երգը բավականին հաջողված և գեղեցիկ է։

Այն գեղեցիկ կնոջ մասին է, ում երգիչը երգի բառերում համեմատում է Կոկո Շանելի հետ և նշում, որ նա Կոկո Շանելը չէ, բայց շատ գեղեցիկ է և նրա հոգին  ողջ աշարհն է ասես, իսկ նրա սերն ուղղակի կրակ է։ Երգն այդպես էլ վերնագրված է՝ Կոկո Շանել։

Երգի խոսքերը  և երաժշտությունը հեղինակել է Արսեն Կասիևը։ Տեսահոլովակը նույնպես գեղեցիկ է ստացվել։ Այն սև և սպիտակ գույներով է ներկայացված։ Սիրված երգչի նոր աշատանքն առաջարկում ենք դիտել վարը։

Վայելեք Արկադի Դումիկյանի նոր աշխատանքը և մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքն այս աշխատանքի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!