Կնոջ հետ կհամբուրվեի․ Վիկտորիա Սահակյան

Շիկահեր դերասանուհի Վիկտորիա Սահակյանը Կապան քաղաքից է։ Նա սովորել է թատերական ինստիտուտում՝ Արա Երնջակյանի կուրսում։ Այժմ աշխատում է կամերային թատրոնում։

Դերասանուհուն հանդիսատեսը ճանաչեց «Երկուսով» սերիալից, որտեղ նա խաղում էր ազատամիտ աղջկա կերպար։ Կյանքում,Վիկտորիան ևս կոմպլեքսներ չունի։ Նա ներկայանում է բաց ֆոտոշարքերում, ներկայացնում է լողազգեստներ,ներքնաշորեր։

Վերջերս հայտնի դարձավ, որ նոր հաղորդում է սկսվում,որը վարում է մեկ այլ դերասանուհի՝ Թամարա Գևորգյանը և նրա առաջին հյուրը լինելու է Վիկտորիան։ Անոնսից հասկանալի է դառնում,որ հաղորդման մեջ Վիկան սկանդալային հայտարարություններ է արել, որովհետև խոստովանում է,որ սիրով կհամբուրվի կնոջ հետ։

Երևի թե աղջիկը ի նկատի ունի, եթե դա  ֆիլմում պահանջվի։ Վիկտորիան համագործակցում է Իննա Խոջամիրյանի հետ և ներկայացնում է նրա հեղինակային ներքնազգեստները։ Վերջերս դերասանուհիներն ֆոտոշարք են արել Սևանում,որտեղ Վիկտորիան մոդելի կարգավիճակում է։

Դերասանուհիները տևական դադարի մեջ են,որովհետև Երկուսով սերիալը չի հեռարձակվում,սակայն  սերիալի հեղինակները նշել են,որ այն շուտով նորից կցուցադրվի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!