Նարեկ Բավեյանին հանրությունը նախ ճանաչել է որպես երգիչ, լսել նարա երգերը և սիրել նրան։ Ապա որոշ ժամանակ անց երգիչը հանդես եկավ որպես դերասան և այս ոլորտում էլ սիրվեց։
Այժմ երաժշտական գործունեությանը զուգահեռ Նարեկ Բավեյանը նաև աշխատանքային գործունեություն է ծավալում դերասանական ասպարեզում։
Նա նկարահանվում էր սիթքոմերում և այլ նախագծերում։ Այժմ Նարեկը նկարահանվում է հեռուստասերիալներից մեկում և կերտում ուշագրավ մի կերպար։ Երգիչ դերասանը որոշակի ակտիվություն ունի նաև սոցտիրույթում։ Եվ ահա նա նկարահանման հրապարակից մի հոլովակ է հանրայնացրել, որը հումորային բնույթ ունի։
Նարեկը ցույց է տվել հեռուստասերալի անկողնային մի դրվագ, որտեղ ինքը դերասանուհի Էմմա Պետրոսյանի հետ է։ Հոլովակում դերասանն ասում՝ «Կնիկս էլ կասի՝ մարդս գնացել ա գործի»։ Իսկ Էմմա Պետրոսյանը ձեռքով է անում և ժպտում։
Հոլովակն իսկապես զվարճալի է ստացվել։ Այն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։