«Կներեք էլ չէր լինում էս սաղ մեջս պահել»․ դերասանուհի Անի Խաչիկյանի պոռթկումը

Դերասանուհի Անի Խաչիկյանը գրում է․ «Սցենար եմ ասում, փորձեք պատկերացնել ու վերապրել, վերջում հարց եմ տալու, որի պատասխանը ինձ շատ կարևոր ա։

Պատերազմ ա սկսվում, ինչ ունենք չունենք կորցնելու առաջ ենք կանգնած, երազանքներ, նպատակներ, աշխատանք, տարիներով կուտակած ու ստեղծած, մարդկային կյանքեր, բայց վերջին ամենակարեւոր կետն էլ ենք կորցնելու՝ պետականությունը։

Կամ ռուսահպատակ դառնանք, կամ թուրքահպատակ, ու իրական շանսերը ձգտում են մինուս անվերջության, ունենք տարբերակ մնալու ու պատվով մեր եղածի համար մինչեւ վերջ կռիվ տալու ու ունենք մշտական աշխատող փախնելու տարբերակը․ փախստական, պանդուխտ, օտարական, առանց պետության, թե կուզեք՝ անհայրենիք, եզդիների, քրդերի, ցիգանների պես աշխարհասփյուռ ապրենք։

Ի՞նչ վատ են ապրում որ, չէ իհարկե կա նաեւ սցենար ավելի դանդաղ էս պռոցեսն անցնելու ու առանց պատերազմի, բայց նույն ելքով, մի խոսքով հարց՝ իմ համար ահավոր կարեւոր, ով ա՞ մնում էս սաղ պատկերացնելուց ու վերապրելուց հետո, ով ա՞ մնում մինչեւ վերջ, ուզում եմ հասկանամ քանի՞ հոգի ենք։


Ուզում եմ ուղղակի տեսնեմ մերոնց, թող էս իմ հիվանդ ուղեղի զառանցանքը լինի, բայց ուզում եմ տեսնեմ որ էլի մնացողներ կան ու անցնեմ գործերիս, ուղղակի սրտիկ դրեք, կամ քոմենթում +համ էլ մարդիկ կտեսնեն, որ մենակ չեն, էլի մնացողներ կան։ Կներեք էլ չէր լինում էս սաղ մեջս պահել»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!