Հայտնի դերասանուհիներից Հասմիկ Ղարիբյանը խիստ անժամանակ հեռացավ կյանքից։ Նա կյանքից հեռանալուց առաջ նոր էր ընտանիք կազմել, տեղափոխվել էր Ամերիկա բնակության համար, թվում էր՝ նոր պետք է սկսվեր նրա երջանկության ուղին։
Ցավոք սրտի, շուտով պարզվեց, որ Հասմիկը հիվանդ է, ու նրա կյանքը փրկել չկարողացան։ Հասմիկի ամուսինը Ներսեսն է։ Ներսեսը հանրահայտ ու տաղանդավոր երգեհոնահար Լևոն Աբրահամյանի տղան է։
Մինչ Հասմիկին հանդիպելը Ներսեսը ընտանիք է ունեցել, երկու երեխա է ունեցել ընտանեկան կյանքի արդյունքում, սակայն բաժանվել է կնոջից։ Հետո նա կյանքը կապել է Հասմիկի հետ։
Ներսեսը մինչ օրս էլ հիշում ու կարոտում է Հասմիկին։ Այդ մասին են վկայում այն բոլոր լուսանկարները, որոնք առկա են Ներսեսի սոցհարթակում։ Նա պահում է իր և Հասմիկի բոլոր լուսանկարները։
Նոյեմբերի մեկին կլրանա Հասմիկի մահվան տարելիցը։ Ներսեսը Հասմիկի մահից հետո նրանից ներողություն խնդրող գրառում է գրել՝ ուղղված Հասմիկին։