«Կյանքում էլ է այդպես լինում․ մենք պետք է վստահենք նրանց, բայց միշտ․․․»․ Էդգար Իգիթյանի լուսանկարը և ուշագրավ պատմությունը

Էդգար Իգիթյանը ամիսներ առաջ որդի է ունեցել և իր երջանկությամբ հաճախ է կիսվում համացանցային հարթակներում և կից ներկայացնում իր մտորումները կյանքի և երջանկության վերաբերյալ։

Այս անգամ դերասանը  որդու հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառում է կատարել, որտեղ պատմել է մի հայտնի պատմություն այն մասին, երբ տղան ծնողների հետ վիճում է՝ ասելով, որ մեծ է և միայնակ է ցանկանում գնալ տատիկի տուն։ Ծնողներն ի վերջո թույլ են տալիս։

Վերջին պահին հայրը մի նամակ է դնում տղայի գրպանում։ Հետագայում, երբ տղան միայնակ ու տխուր նստած էր գնացքում, բաց արեց և կարդաց այնտեղ հոր նամակը․ «Տղա՛ս, ես հաջորդ վագոնի մեջ եմ»։

Դերասանը գրառման հետգրության մեջ կատարելով իր եզրահանգումները՝ գրել է․ «Հ.գ. Կյանքում էլ է այդպես լինում․ մենք պետք է վստահենք նրանց և բաց թողնենք:


Բայց միշտ պետք է լինենք հաջորդ վագոնում, որպեսզի երեխաները չվախենան: Մոտ լինեք, քանի դեռ ողջ ենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: