Կյանքից հեռացել է մեծանուն մտավորականն ու փաստաբանը․ մանրամասներ

Մի նոր մարդկային կորստի մասին է այսօր հայտարարվել․ կյանքից հեռացել է մեր ժամանակների ամենից հաջողակ ու տաղանդավոր փաստաբաններից Ռուբեն Սահակյանը, ով հիմք է դրել Փաստաբանների պալատը, որը զարգացրել ու փոխանցել է երիտասարդ սերնդին։

Ռ․ Սահակյանին ճանաչողները առաջին հերթին խոսում են նրա ներողամտության ու բարության մասին, ապա նաև խստապահանջության։ Նա խստապահանջ է եղել առաջին հերթին ինքն իր անձի նկատմամբ, ապա նաև մյուսների։

Ռ․ Սահակյանի արմատները գալիս են Վանից։ Նա իր մասնագիտությունն ընտրել է՝ իր ընտանիքի անդամների և մյուս հայրենակիցների ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար։

Նա Սումգայիթում երիտասարդ տարիքում հանդես է գալիս տեղի հայերի իրավունքների պաշտպանությամբ՝ անցնելով բազում դժվարությունների միջով։

Վերջին շրջանում փաստաբանը ներգրավված էր Ռ․ Քոչարյանի պաշտպանության գործի մեջ։ Անվանի փաստաբանի վախճանի մասին հայտնել է փաստաբաններից Երվանդ Վարոսյանը։

Նրա մահվան առիթով իրենց ափսոսանքն ու հետաքրքիր հիշողություններն են ներկայացրել շատ փաստաբաններ։

Понравилась статья? Поделиться с друзьями: