Կյանքից վաղաժամ հեռացել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե Գարսիայի դուստրը՝ Շանան։ Երեխան ընդամենը 9 տարեկան էր։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է մարզիչն ինքը։
Դեռևս մի քանի ամիս առաջ փոքրիկի մոտ քաղցկեղածին հիվանդություն է ախտորոշվել․ երեխան ոսկրի քաղցկեղով է տառապել։ Չնայած բժիշկների համառ ջանքերին ու պայքարին՝ փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքել է 2019-ի հունիսին։ Էնրիկեի խոսքով՝ պատճառը ընտանեկան հանգամանքներն էին։
Նշենք, որ «Ռեալ» արքայական ակումբը և «Բարսելոնա»-ն ցավակցություններ են հղել 49-ամյա Լուիս Էնրիկեին՝ երեխայի մահվան կապակցությամբ։
Հավելենք նաև, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա եղել է և՛ «Ռեալ»-ի (1991-1996), և՛ կատալոնական ակումբի (1996-2004) թիմերի անդամ։