Կյանքից անժամանակ հեռացել է հարգված ու նվիրյալ գնդապետը․ մանրամասներ

Արցախյան ԱԱԾ-ի անունով գործող սոցհարթակում տեղեկություն է տեղադրվել այն մասին, որ վախճանվել է հայտնի ու հարգված գնդապետ, Հադրութի շրջանային ԱԱԾ բաժնի պետ Սերգեյ Միրզոյանը։

Նրա խիստ անժամանակ մահվան առիթով ԱԱԾ-ի անձնակազմն իր ցավակցությունն է հայտնել գնդապետի ընտանիքի անդամներին։ Գնդապետն ընդամենը քառասուներկու տարեկան էր։ Նա ամուսնացած էր, երկու բալիկների՝ դուստրերի հայրիկ էր։

Ս․ Միրզոյանը ծնվել ու մեծացել է Հադրությում։ Դպրոցական կրթությունից հետո բռնել է զինվորական կրթության ու ծառայության ուղին՝ աշխատանքի անցնելով Արցախի ԱԱԾ-ում։

Նա Արցախի պետական համալսարանում է կրթություն ստացել՝ մասնագիտանալով իրավագիտության ասպարեզում։ Ս․ Միրզոյանի կյանքն ամբողջովին նվիրված էր հայրենիքին ծառայելուն, Արցախի ԱԱԾ համակարգը զարգացնելուն։

Իր ազգանվեր ու հայրենանվեր գործունեության շնորհիվ գնդապետ Ս․ Միրզոյանը բազմիցս պարգևատրվել է պետական բարձրագույն պարգևներով։ Գնդապետը վերջերս բավականին ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանությանը՝ ներգրավվելով արցախյան վերջին լայնամասշտաբ պատերազմի գործողությունների մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: