Ինչպես հայտնի է Լիլիթ Հովհաննիսյանի բալիկն արդեն լույս աշխարհ է եկել։ Երգչուհին որոշակի լռությունից հետո համացանցային հարթակներում կրկին ակտիվացավ ծննդատնից լուսանկար հանրայնացնելով, որտեղ նոր ծնված որդու հետ էր։
Լուսանկարը մակագրել էր՝ «Բարև, աշխարհ»։ Երգչուհու երկրպագուները մեծ ջերմությամբ ընդունեցին լուրը։ Այնուհետև Լիլիթը ևս մեկ հրապարակում կատարեց, որտեղ տեղեկացրեց հանրությանը, որ որդուն անվանակոչել են Յան։
Երեխային շնորհել են հենց այս անվանումը, քանի որ եբրայերենից թարգմանաբար այն նշանակում է՝ Աստված ողորմած է։ Երգչուհին բոլոր հրապարակումներին ավելացնում է Յան Վահրամի Պետրոսյան հեշթեգը։
Լիլիթը նոր լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ փոքրիկի հետ է։ Ինչպես նկատելի է Լիլիթը լուսանկարներում չի խուսափում փակել երեխայի դեմքը, ինչպես ընդունված է դա անել վերջին տարիկներին։ Նա հրապարակմանը կից գրառման մեջ պատմել է, որ իր 1-ին անքուն գիշերն է ունեցել։
Երգչուհին մասնավորապես գրել է․ «ԿՅԱՆՔԻՍ հետ անցկացրած կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»։