«Կյանքիս գնով հողս կպահեմ»․ Ո՞վ է նախօրեին զոհված Վահան Բաբայանը․ մանրամասներ հերոսի մասին

Թեև երեկվանից ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում էին հայկական կողմից երրորդ զոհի մասին, հայկական պաշտոնական հարթակները երրորդ զոհի մասին խոսեցին միայն այսօր՝ նշելով, որ զոհված զինվորը Բաբայան Վահանն է։

Վահանի մարմինը կեսգիշերին գտնվել է այն վայրում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողությունները։ Վահանն անմահացած մյուս զինվորականների նման լուսավոր և գաղափարական անհատ էր, ով զինծառայության մեկնել է ամենայն պատասխանատվությամբ։

Պարզվում է՝ Վահանը թեքվոնդոյի մեծահասակների ներկայումս գործող չեմպիոն էր։ Վահանն ընդամենը տասնինը տարեկան էր և բանակ էր զորակոչվել նախորդ ամռանը՝ ուխտելով նույնիսկ կյանքի գնով պահել հայրենի հողի սահմանները։

Վահանի եղբայրն ասել է, որ տղայի հետ եղած զինվորականները նշել են, որ Վահանի մահվան պատճառն ԱԹՍ-ն է եղել։ Վահանը ծնունդով Հրազդանից էր և սովորում էր տեղի քոլեջի ծրագրավորման բաժանմունքում։Վահանը չորրորդ կուրսի ուսանող էր։ Ոնի մեկ քույրիկ ու մեկ եղբայր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!