Կյանքը ապաստարանում. տեսանյութ

Ի՞նչ է նշանակում լսել աղմուկ ու անկախ քեզանից, գիտակցելով վտանգը, առանց լարման իջնել թաքստոց-ապաստարան ու սպասել, սպասել անհայտին, սպասել սիրելլին, սպասել հորը։ Թաքստոց ապաստարանում սուրճը վառարանի վրա է։ Սուրճի հետ ժամանակը անցնում է, սպասումը «թեթևանում»։

Շամպայնն էլ պատրաստ սպասում է։ Հենց հնչի թախանձալի լուրը բացելու են այն ու խմեն մեր բոլորիս վաստակած հաղթանակի կենացը։ Առհասարակ, թաքստոցային-պատսպարաններում հիմնականում ունենում են անհրաժեշտ պարագաներ, և պատրաստվածություն է լինում, որ նման դեպքերում արդեն իսկ պատրաստ թաքստոց-պատսպարրանները պատրաստ են լինում ընդունելու։

Իհարկե, պայմանները պատսպարանների հարմար չեն կարող լինել բոլորի համար, հակապես տարեցների, բայց դրանք գոնե որոշակի ժամանակ ապահովում են անվնաս թաքստոց, մինչ հակառակորդը դադարում է կրակել։

Այս տարի Տավուշցիները նորից բախվեցին պատսպարանում թաքնվելուն, իսկ Արցախցիները արդեն բավական ժամանակ է մնում են այնտեղ և դեռ կմնան, քանզի այս վիճակը երկարաձգվելու միտում ունի ու պատսպարաններում են լինելու շատ ընտանիքներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: