Կյանքդ բարդանում է․ Բենի կինը՝ ամուսնության և սկեսուրի հետ հարաբերությունների մասին

Դիանան դեռ տասնութ տարեկանից ընկերություն է արել հայտնի արտիս Բեն Ավետիսյանի հետ։ Նրանք շատ ջերմ ու սիրառատ զույգեր են։ Դիանան ու Բենը շուրջ մեկ տարի է, ինչ ապրում է ամուսնական կյանքով, իսկ մինչ այդ շուրջ հինգ տարի ընկերություն են արել։

Ամուսնանալուց հետո Դիանան խոստովանում է, որ իր կյանքն ու առօրյան, կենցաղը մի փոքր բարդացել է։ Սակայն նա հաղթահարում է դժվարությունները, քանի որ, ինչպես ինքն է ասում, ապրում է լավ ընտանիքում, որտեղ բոլորի հետ մտերիմ է։

Դիանան նշում է, որ իր և սկեսրոջ նրբանկատության շնորհիվ նրանք իրար հետ շատ լավ հարաբերություններ ունեն, ավելին, սկեսուրը շատ է օգնում Դիանային, որ ամենօրյա հարցերին զուգահեռ նա նաև կարողանա զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ։

Դիանան նշում է, որ ամուսինն իրեն շատ լավ է ճանաչում և գիտի, թե հատկապես ինչն իրեն շատ կուրախացնի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!