Մաթեմատիկական նման վարժությունները օգնում են ուղեղին աշխատել։ Նմանատիպ թվային արտահայտությունները մարզում են ուղեղը և օգնում ակտիվ լինել և վարժվել թվաբանական գործողություններ կատարելիս։
Որքան հաճախ ստիպեք ուղեղին աշխատել, այնքան կնկատեք, որ այն առավել գործուն ու ակտիվ է դառնում։ Դպրոցականները զարմանալիորեն արագությամբ են լուծում այսպիսի փոքրիկ խնդիրները։
Եվ մշտապես զարմանք է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ դպրոցականն այդքան արագ և ճկուն ստանում է պատասխանը, իսկ մեծահասակն ավելի դանդաղ է գտնում պատասխանը կամ, առհասարակ, չի կարողանում գտնել։
Բանն այն է, որ դպրոցականն անընդհատ սովորում է, որն էլ ստիպում է ուղեղին աշխատել և ճկուն լինել, իսկ մեծահասակը հիմնականում աշխատանքային, կենցաղային խնդիրներով է տարված։
Եթե չի ստացվել գտնել առաջադրված թվային արտահայտության արժեքը, ապա առաջինը կատարեք փակագծերի միջի գործողությունը (20։5=4), այնուհետև՝ 4․3=12, 6․2=12, 12-12=0։ Այս թվային արտահայտության արժեքն է՝ 0։