Գլուխկոտրուկները զարգացնում են ուղեղը և օգնում հետաքրքրական ժամանակ անցկացնել։ Հետաքրքիր են հատկապես գունավոր պատկերներներով գլուխկոտրուկները, որոնք ստիպել երկար մտածել անգամ ամենաճկուն միտք ունեցող անձանց։
1 — 2 անգամ լուծելով նմանատիպ խնդիրներ՝ հավատացնում ենք՝ այլևս դժվարություն, փոքր-ինչ երկար մտածելու հարկ չի լինի և արագ կգտնեք պատասխանը։ Այս խնդրի բարդության աստիճանը չունի բարձր մակարդակ և ուշադիր լինելու պարագայում, հեշտորեն կհանգեք լուծման։
Հետաքրքրական է այն փաստը, որ փոքրիկները խնդրի լուծմանն առավել արագ են կարողանում հասնել։ Երևի թե, դա պայմանավորված է այն բանով, որ նախ՝ նրանք չափազանց ուշադիր են յուրաքանչյուր դետալի, մանրուքի նկատմամբ և փոքրիկների միտքը բավականաչափ ճկուն է և թարմ։
Եթե կդժվարանաք լուծման հարցում, խորհուրդ հարցրեք ձեր շրջապատի փոքրիկներից։ Եթե անգամ չգտնեն լուծումը, ապա ճիշտ խորհուրդներ կարող եք ստանալ նրանցից, որը կբերի ճիշտ լուծման։ Իսկ այս խնդրի պատասխանը՝ 52 է։
Գաղտնիքն այյն է, որ վերջին տողում զույգ կոշիկը փոխվում է 1 կոշիկի։ Եթե ուշադիր չլինեք, այդ 1 կոշիկը կարող է հանգեցնել սխալ լուծման, որն էլ հաճախ պատահում է։