Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտնել է,որ կլինի ևս երկու չվերթ։ Մեկը դեպի Եկատիրինբուրգ,մյուսը՝Սոչի։ Դեպի Սոչի թռիչքը կկայանա հուլիսի 17-ին,իսկ Եկատիրինբուրգ թռիչքը՝ հուլիսի 19-ին։
Ժամերը դեռ հստակ չեն։ Սոչի կարող են թռչել Ղրիմի,Ռոստովի,Վորոնեժի,Չերքեզական հանրապետության,Ստավրոպոլի,Աստրախանի,Սևաստոպոլի բնակինչները։ Այսինքն Կրասնոդարի երկրամասում ապրողները։Իսկ Եկատիրինբուրգի թռիչքից կարող են օգտվել՝ Յամալ Նենեցյան,Մանսիսկի,Բաշկորտոստանի,Սվերդլոկովսկի,Տյումեն,Կուրգան, Կոմի,Պերմի,Չելաբինսի,Խանտիի բնակիչները։ Պանդեմիայով պայմանավորված աշխարհում շատ մարդիկ չեն կարողանում վերադանռալ իրենց տները։
Նաև բաժանվել են իրենց սիրելիներից ու ամիսներով չեն տեսել։ Նույն վիճակն է նաև Հայաստանում։ Շատերը անհամբեր սպասում են, թե երբ հնարավորություն կլինի մեկնել կամ աշխատանքի կամ հարազատներին տեսնելու համար, սակայն դեռևս նման հույս չկա, որովհետև պանդեմիան չի պատրաստվում ետ նահանջել ։
Շատ երկրներում թուլացումներից հետո նորից սկսել են ավելի լուրջ խստացումներ,որոնք պետք է կանխարգելեն պանդեմիայի երկրորդ ալիքը։ Այս ամենը գուցե հանգուցալուծվի,երբ սկսեն կիրառել պատվաստանյութը,սակայն այստեղ ևս խնդիր կա,քանի որ շատերը արդեն իսկ պատրաստվում են հրաժարվել պատվաստումից,որովհետև չեն վստահում դրա անվտանգությանը։