Կիրակին միշտ ընտանիքի հետ․ Ռոբերտ Քոչարյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

Հայտնի քաղաքական գործիչ Ռ․ Քոչարյանի անվամբ գործող հարթակում հաճախակի են քաղաքական բնույթի հրապարակումներ տեղադրվում, փոխարենը քիչ են անձնական բնույթի հրապարակումները։

Դրանք սովորաբար լինում են ինչ-որ ընտանեկան առիթի կամ տոնի կապակցությամբ։ Հերթական ընտանեկան բնույթի հրապարակումը կիրակնօրյա հանգստի առիթով է։

Ռ․ Քոչարյանի հարթակում տեղադրվել են կադրեր, որոնցում նա թոռնիկների և շան հետ ժամանակ է անցկացնում։ Կադրերին կից գրված է, որ քաղաքական գործիչը կիրակի օրերը մշտապես ընտանիքի հետ է անցկացնում։

Հրապարակված կադրերից կարելի է ենթադրել, որ Ռ․ Քոչարյանի և նրա թոռնիկների ընտանեկան ժամանցը հեռաքրքիր է ու հաճելի։

Ռ․ Քոչարյանին ուղեկցում են թոռներից երեքը։ Օգտատերերը արձագանքել են քաղաքական գործչի հրապարակմանը՝ արձանագրելով, ամեն ինչ հենց ընտանիքից է սկսվում և շարունակվում։

Օգտատերերից Դավիթ Օհանջանյանը գրել է հետևյալը․ Պարոն նախագահ հոգնել եմ սպասելուց։ Այս կյանքում ամենավատ բանն է սպասելը։

Ասել եմ ու կասեմ դուք եք միակ ու անփոխարինելի իմ նախագահը կաք ու կլինեք միայն դուք։ Ամեն անգամ ձեր ելութը լսելով հպարտանոմ եմ։ Մեծ հպարտությամբ սպասում եմ ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: