Նախկին Պն նախարար, իսկ այժմ արդեն ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, երբեմն հրապարակումներ է կատարում համացանցային իր հարթակում։
Ռուզաննա Խաչատրյանը ժամանակին բավական ակտիվ էր սոցհարթակում և անգամ կար մի շրջան, երբ նա յուրաքանչյուր առավոտ իր հետևորդներին բարի լույս էր մաղթում և ներկայանում գունային գեղեցիկ երանգավորում ունեցող վարդերով, որոնց մշտապես համադրում էր իր հագուստը։
Ռուզաննա Խաչատրյանն իր հարթակում մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ դիպուկահարն ասես թիրախավորել է իրեն և այդ դիպուկահարին կրակում է մեկ այլ դիպուկահար։
Տեսանյութին Խաչատրյանը գրառում է կցել։ Նա գրել է․ «Կին և Ընտանիք թիրախավորող «դիպուկահարի» վերջը»։ Օգտատերերն ակտիվ մեկնաբանել են հրապարակումը։
Նրանցից մեկը նշել է, որ այդ հատվածը թուրքական սերիալից է և հանդիմանել է Խաչատրյանին՝ նշելով՝ «էս ի՞նչ եք հրապարակել ախր»։ Մեկնաբանություններում Ռուզաննա Խաչատրյանը որևէ պատասխան-գրառմամբ հանդես չի եկել։ Տեսանյութը՝ կից։