Բիսկվիթային թխվածքի տեսակները բավականին ընդունված և սիրել են։ Տնային տնտեսուհիները սիրում են տանը մշտապես ունենալ նման քաղցրեղեն։
Բիսկվիթային թխվածքի բազմաթիվ տեսակներից նեկայացնում ենք այս մեկը։ Այն անչափ նուրբ ու համեղ է և կարծում ենք կհավանեն շատերը։ Ամենահամեղ ունիվերսալ հատապտղային համադրությամբ կեքսն է, որը կարելի է պատրաստել նաև շոկոլադով, չրերով և այլն։
Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ բաղադրիչները (դրանք չափված են 200գ-անոց բաժակով)՝
3 հավկիթ
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ արևածաղկի ձեթ
1 բաժակ կաթ
1 պտղունց աղ
Վանիլին
1 թ/գ սոդա կամ փխրեցուցիչ
2.5 բաժակ ալյուր
Մի բուռ սառեցված ազնվամորի
1 թ/գ կիտրոնի քերած կեղև
Կեքսը թխել 180С տաքացած ջեռոցում 40-45 ր: Եվ ևս մեկ նկատառում՝ բիսկվիթի վերին հատվածը կարող է ճեղքվել, որը լիովին նորմալ է այս բաղադրատոմսի համար:
Պատրաստման մանրամասները ներկայացված են վարը կցված տեսանյութում։ Այս բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։