Հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջին շրջանում ճանապարհորդություններ է կատարում։ Գոհարը շաբաթներ առաջ ամուսնու հետ Դուբայում, ապա Եգիպտոսում էր հանգստացել, իսկ այս անգամ դիմահարդարն ընտրել է Մալդիվները։
Հանգստի մեկնել է ամուսնու հետ, սակայն փոքրիկին իրենց հետ չեն տարել։ Դուբայից և Եգիպտոսից Գոհարը շքեղ ֆոտոշարք էր ներկայացրել։ Նա հայտնել էր, որ երբ վերջին անգամ Դուբայում էր, ինքն իրեն խոստացել էր, որ կրկին Դուբայ կվերադառանա նոր մարմնով։
Ինչպես հայտնի է դիմահարդարը դիմել էր պլաստիկ վիրահատության որովայնի հատվածում և այժմ, ինչպես հաճախ հայտնում է Գոհարը, ապրում է նոր մարմնում, իր երազանքների մարմնում։ Այս անգամ Գոհարը ֆոտոշարք է ներկայացրել Մալդինվերից։
Նա հրաշալի տեսք ունի։ Մալդիվներ հասնելուն պես Գոհարն անմիջապես ցույց է տվել շքեղ համարը, որտեղ պետք է վայելի հանգիստը ամուսնու հետ։
Մեկնաբանություններում դիմահարդարի բազմահազարանոց հետևորդները իրենց հիացմունքն են արտահայտել Գոհարի նկատմամբ և հանդես եկել ջերմ գրառումներով։